2021 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրում ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու համար ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը տուգանվել է 200 հազար դրամով։
Այսպիսով, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներքին գործերի փոխնախարարներ Կամո Ցուցուլյանին և Դավիթ Համբարյանին հրավիրել է մասնակցելու վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, որին հաջորդելու է վարչական վարույթը։
Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։
Իջևանցի Կամո Ցուցուլյանը հայտարարագել է 6 միավոր անշարժ գույք Տավուշի մարզում։